Ճամփորդություն դեպի Արատես ամփոփում

Իմ այս նյութում ես կուզեմ ամփոփել մեր եռօրյա ճամբարն Արատեսում։ Հունվարի 24-ին մենք խմբով հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, ընդհանուր տասնվեց հոգի։ Ես չէի սպասում, որ կլինենք ծանոթ ճամբարականներով, ես շատ ուրախ էի այդ պահով և իմ ինքնազգացողությունը միանգամից լավացավ, որովհետև ինձ թվում էր, թե մենք գնալու ենք ընդհանրապես ինձ անծանոթ խմբով։ 

Մենք լուսանկարվեցինք, տեղավորեցինք մեր իրերը, նստեցինք երթուղային և ճանապարհ ընկանք։ Ճանապարհը երկար էր, ուստի մենք կանգնեցինք երկու անգամ, հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Այս ճամբարի ընթացքում ես ծանոթացա հինգ մարդկանց հետ։ 

Ճանապարհին մենք կանգնեցինք Եղեգիս գյուղում և քայլքով բարձրացանք դեպի Զորաց վանք  եկեղեցի, շրջեցինք վանքի տարածքում, մի քիչ նստեցինք, զրուցեցինք, լսեցինք ընկեր Վարդանին։ Դրանից հետո վերադարձանք երթուղային և շարունակեցինք մեր ճանապարհը։ Հասնելով Արատես՝ մենք նախ տեղավորեցինք մեր իրերը և սկսեցինք ընտրել մեր ննջելու տեղերը։ Մեզ՝ տղաներիս, տվեցին տատիկ-պապիկի տնակը։ Մենք տեղավորվեցիք և իջանք ճաշելու։ Ճաշից հետո մենք հանգստացանք, հետո հավաքվեցինք Ակումբում, որտեղ տաք վառարանի շուրջ զրուցեցինք տարբեր բարբառներով, թեյ խմեցինք, պլեճ կերանք, իսկ հետո գնացինք քնելու, բայց մինչև կես գիշեր մենք չքնեցինք։ Ես չքնեցի մինչև ժամը հինգը, բայց հետո չդիմացա և պարկեցի։

Երկրորդ օրը բացվեց, արթնացանք, պատրաստվեցինք առավոտյան մարզական պարապմունքի ընկեր Հասմիկի հետ։ Մարզումներից հետո վերադարձանք Ակումբ, նախաճաշեցինք և գնացինք սենյակները կարգի բերելու։ Կեսօրին ընկեր Վարդանի հետ երկար քայլեցինք, հետո եկանք Ակումբ, պատրաստեցինք ընթրիք, իսկ ընթրիքից հետո գնացինք սենյակներ հանգստանալու։ Երեկոյան նորից հավաքվեցինք տաք վառարանի շուրջ, պլեճ սարքեցինք, թեյ խմեցինք, զրուցեցինք, իսկ հետո գնացինք քնելու։ Այդ գիշեր ես որոշեցի մի քիչ շուտ քնել, բայց պահի տակ արթնացա, քանի որ զգացի, որ իմ ձեռքին ես կարողանում եմ փոքրիկ գնդակներ սարքել։ Բայց երբ արթնացա, նկատեցի, որ ես էի այն առաջին մարդը, ում պաստել էին։ Դրանից հետո մեր ընկերներից մեկը քնեց, և եկավ իր հերթը։ Մենք աթոռներ և քնապարկ դրեցինք նրա կողքը, որի մեջ դրեցինք մի քանի հատ բարձ, դրանից հետ մենք վերցրեցինք ջրով շիշ և լցրեցինք նրա վրա և անջատեցինք լույսը։ Մեր ընկերը արթնացավ և չհասկանալով սկսեց վեր կենալ, իսկ մենք մեռնում էինք ծիծաղից, որովհետև այդ ժամանակ պետք էր այդտեղ լինել։ Մի խոսքով ժամանակը լավ անցկացրեցինք։ Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ օրը, մենք խաղում էինք, ինչ-որ չափով նաև մրսում էինք, ուտում էինք, և ընդհանուր առմամբ, եթե նայենք հետ, իմ կարծիքով, այս ճամբարը իզուր չէր։ Ես ուրախ եմ, որ մասնակցեցի այս ճամբարին։

Leave a comment