Օր երրորդ

Ես այսօր եղել եմ դժոխքում։ Մենք գնացել ենք դպրոցի բակ և սկսել ենք փորել հող, ուղակի հող, ամենասովորական հող, այն հողը, որը բոլոր հողերին նման է։ Մենք ես և Գաբրիելը սկսեցինք երկուսով փորել հողը և փխրեցնել։ Մենք սկսեցինք փխրեցնել ու ինձ ասեցին, որ ես սխալ եմ անում։ Ես միշտ ջղայնանում եմ երբ ինձ ասում են, որ ես սխալ եմ անում։ Ինձ ասեցին, որ անեմ ոչ թե միանգամից այլ միլիմետրով և ես սկսեցի անել, բայց արդեր ջղայնացած։ Հետո ինձ նորից մոտեցան և ասեցին, որ ես ոչ թե միլիմետրով անեմ այլ միանգամից և ես ջղայնեցա շատ-շատ-շատ ուժեղ։ Հետո դասատուն երեխեքի հետ գնաց դասարան ես և Գաբրիելը մնացինք հողը փխրեցնելու։ Այսինքն ես հիմա ամեն ինչ կբացատրեմ ես և Գաբրիելը, մնացինք դուրսը հող փխրեցնելու և մեր դասընկերները գնացին դասարան նստեցին և սկսեցին խաղալ, իսկ մենք մնացինք փորելու։ Մեր մոտ եկավ Սոնան և ասեց որ տանենք բահերը տեցը և դուռը փակենք, ճանապարհին մեր ընկերները օրինա Վահան Դանելյանը երկրորդ հարկից մեր վրա ծիծաղում էին։ իսկ մենք ջղայն-ջղայն նայում էինք իրանց վրա։ Հետո մենք բարձրացանք դասարան և տեսանք, որ դասը արդեն ավարտվել է մենք նույնիսկ չհասցրեցինք խաղալ, ինչ որ մի բան և տենց ավարտվեց այդ սժոխք դասը։