Ակսել Բակունց «Գավառական նամականի»

Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:

Continue reading

Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

  • Դո՛ւրս գրիր 2-3 «ցանկություն», հիմնավորի՛ր ընտրությունդ:
  • Լրացրու՛ շարքը. հիմնավորի՛ր ասելիքդ

Դասարանական քերանական աշխատանք

1. Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։

Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

Այսոր ես մենակ հաց եմ կերել նախաճաշին։

Եկեք հաց ուտելու երևի արդեն սովածացել եք։

Ես առաջին անգամ եմ փորձում ծովի ջուրը, մտածում եմ որ համով կլինի։

Դու իմ գլխին մի ծով խնդհիրներ էս բերել։

Ես շատ եմ ալեկոծվում քո հանդեպ։

Ես շատ-շատ եմ ալեկոծված քո պահվածքով ուրիշների հանդեպ։

Եսս երեկ ձարի մեջ տեսա շատ մեծ քար։

Քարը ընկնի գլխիս ոնց չեմ տեսել քեզ երեկ։

Երկաթե հեծանիվը ամենա լավն է։

Երկաթե ձեռքս կկոխեմ են տեղը, որտեղ երբեք ոչ մի մարդ չի եղել։

Continue reading