Թերթիկ 6

1. Տիգրան Մեծի տերությունը

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ 

2. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Այդ գործում մեծ հետաքրքրության հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ 

3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:

Թերթիկ 5

1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ

Տիգրան Բ Արտաշեսյան առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ: Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։

2. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Բեռլինի վեհաժողով, 1878 թ. հունիսի 1-ից հունիսի 13-ին առ հուլիսի 1-ը կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ 

3․ Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Հայրենական մեծ պատերազմ անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ուղերձում մեծ և հայրենական բառերը գործածվում էին առանձին։ 1914-1915 թվականներին Մեծ Հայրենական պատերազմ անվանումը երբեմն կիրառվում էր Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ոչ պաշտոնական հրապարակումներում։

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:

Թեռթիկ 4

1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին

Արտաշես Ա ծնվել է մոտ մ.թ.ա մոտ 230 թվականին, Հայոց թագավոր է դարձել մոտ մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից է։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։  Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։

2. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը

Վարդանանց պատերազմը եղել է 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։ Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։

3. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝ Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով։ Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը։ Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային։

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:

Թերթիկ 3

1. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

Երվանդ Ա Սակավակյաց եղել է Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է Սակավակյաց, նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը, Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։

2. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

Հայ գրականության ոսկեդարը 405 թվականին հայ գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջան է, որ ընդգրկել է գրեթե ողջ V-րդ․ դարը, այդ դարում ստեղծվեցին ժողովրդի կողմից կարևոր գրական հուշարձաններ։ Քրիստոնեության մուտք առավ 301 թվական, քրիստոնեությունը տարածվեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով։ Մինչ այս հայ հեղինակների գրած աշխատությունները կամ հունարեն կամ ասորերեն էին։ Ոսկեդարը կայացավ Սահակ-Մեսրոպյան առաջին աշակերտներից, ովքեր բացի թարգմանություններից գրեցին նաև իրենց սեփական աշխատությունները։ Քրիստոնեության լուսաբանը Գրիգոր Լուսավորիչն էր, իսկ սուրբ գիրքը Աստվածաշունչը, որը հնգամատյան էր։

3. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները՝ կոմունիստների խմբակցությունից, դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով չեղարկել 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ՌԽՖՍՀ կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև Բարեկամության և եղբայրության մասին մեծ պայմանագիրը, որը հայտնի է Մոսկվայի պայմանագիր անվանմամբ: Այն մինչ օրս կարգավորում է Ռուսաստանի և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները: Նախաձեռնության հեղինակներն են ՌԴ Կոմունիստական կուսակցության կենտկոմի փոխնախագահ Վալերի Ռաշկինը և քարտուղար Սերգեյ Օբուխովը:

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:

թերթիկ 2

1. Պետական կառավարման համակարգը հայ Արշակունիների թագավորության շրջանում

Արշակունիները արքայական տոհմի իշխանության պետական կարգ Մեծ Հայքում, որտեղ թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով, որը տեղակայված էր մայրաքաղաքում։ Արքունիքի հետ անմիջական կապ են ունեցել՝ վարչական, զինվորական, տնտեսական և դիվանագիտական աշխատողներ։ Երկրի կառավարումը թագավորի կողմից կատարվում էր գործակալությունների միջոցով, որոնցից կարևորները հազարապետության, սպարապետության, մարդպետության, մաղխազության, թագակապ ասպետության, մեծ դատավարության, արքունի սենեկապետության գործակալություններն էին։

2. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախի ազատագրական պայքարը մոտ 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ 

3․ ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի, բզկտվող քարտեզի վրա։

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: